Գերմանացի գարեջրագործները պահանջել են, որ Ռայնհայտսգեբոթի (Reinheitsgebot) «գարեջրի մաքրության» մասին օրենքը UNESCO-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ Գերմանիայի գարեջրագործների ֆեդերացիայի՝ Գերմանիան գարեջրով հարուստ է դարձել միայն Ռայնհայտսգեբոթի օրենքի շնորհիվ: Նրանք արդեն նամակ են հղել UNESCO՝ պահանջելով այն համաշխարհային ժառանգություն ճանաչել:
1516-ին ընդունած Ռայնհայտսգեբոթի օրենքով նախատեսվում է, որ գարեջրի պատրաստման համար թույլատրելի է օգտագործել միայն ջուր, խմորիչ և գարի: