տուն Լուրեր Գերմանական քաղաքները Հիտլերին զրկում են պատվավոր կոչումից. Հերթը Բավարիայինն է

Գերմանական քաղաքները Հիտլերին զրկում են պատվավոր կոչումից. Հերթը Բավարիայինն է

250
0

article-2525626-1A2B891600000578-354_634x416

Գերմանական Բավարիայում գտնվող Դիտրամսցել քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել զրկել Ադոլֆ Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից՝ հիմնվելով քաղաքի բնակիչների բազմաթիվ բողոքների վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:

Դեռ անցած շաբաթ քաղաքային խորուրդը բարձրացրել էր այդ հարցը, սակայն քվեարկության ընթացքում պատգամավորների ձայները հավասար էին բաշխվել, ինչի հետևանքով որոշում չէր կայացվել:

Քաղաքային խորհրդի որոշ ներկայացուցիչներ հայտարարել էին, որ Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը պատմության խեղաթյուրում կնշանակի:

Նշենք, որ Բավարական քաղաքը Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումը շնորհել էր 1933-ի մարտին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here