տուն Քաղաքական Միջազգային Գերմանական հովազը խորտակել է տիրոջ մեքենան (տեսանյութ)

Գերմանական հովազը խորտակել է տիրոջ մեքենան (տեսանյութ)

85
0

o_961115

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քենթոն քաղաքում։ Տեղի բնակիչ Ջոն Կոստելոն որդու և 3 ամսական գերմանական հովազի հետ գնացել էին Բոլիվար լճակի մոտ հանգստանալու: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Տուն գնալիս նա առաջինը մեքենայի դուռը բացել է շան համար, սակայն շունը պատահաբար դիպել է փոխանցումատուփին, այնուհետև սեղմակին, ինչից հետո մեքենան հայտնվել է ջրի մեջ:

Շան տերն ամենևին էլ չի ջղայնացել կենդանու վրա, քանի որ դա եղել է իր մեղավորությունը: Հայտնի չէ, թե որքան է տղամարդը ծախսել մեքենան վերականգնելու համար: