Դրեզդենի տեխնիկական համալսարանն իր ուսանողներին և աշխատակիցներին էլետրոնային նամակներ է ուղարկել, որտեղ նշված է, որ հասցեատերերը դասերից կամ աշխատանքից ազատված են: Հաղորդվում է, որ նամակն ուղարկվել է համալսարանի ծրագրավորողներից մեկի սխալի պատճառով:
Ընդհանուր առմամբ, համալսարանը 48 հազար նամակ է ուղարկել իր ուսանողներին և աշխատակիցներին: Նամակում գրված էր, որ իրենց գրանցման անունները համալսարանից առցանց օգտվելու համակարգից կջնջվեն 12 օրից, քանի որ իրենց համալսարանից հեռացված են: Նման հայտարարություն է ստացել նույնիսկ համալսարանի ռեկտորը: