տուն Քաղաքական Միջազգային Գերագույն ռադան պատրաստվում է ցրել Ղրիմի խորհրդարանը

Գերագույն ռադան պատրաստվում է ցրել Ղրիմի խորհրդարանը

73
0

Verhovnaya-rada

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները մարտի 15-ին նիստ են գումարելու, որպեսզի որոշում կայացնեն Ղրիմի խորհրդարանը ցրելու վերաբերյալ, որը պաշտպանում է Ռուսաստանին միանալու համար անցկացվելիք հանրաքվեի գաղափարը։

Ինչպես պարզաբանել են ուկրաինացի օրենսդիրները, արդեն այսօր պատրաստ է լինելու Ղրիմի խորհրդարանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավճիռը։ Այս մասին հաղորդում է «Նավիգատորը»։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու որոշում է կայացրել։ Բացի այդ, պատգամավորները մարտի 16-ին թերակղզու կարգավիճակը որոշելու նպատակով հանրաքվե են նշանակել։