Հովհաննես Յորդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«Քանի որ այսօր համեմատաբար դեռ հանգիստ է իրավիճակը սահմանին, մի քանի միտք.
Բոլորովին վերջերս, երբ ՀՀ և ԱՀ ռազմական շտաբների պետերը նշանակվեցին գրեթե միաժամանակ, ես ասեցի, որ երկուսն էլ հարձակողական ոճի, սառնասիրտ ու խիստ կարգապահ գեներալներ են։
Սա հուշում է, որ փաստացի գերագույն գլխավոր հրամանատարը ճիշտ որոշում էր կայացրել, և ի հեճուկս այն կասկածների, որ չի ծառայել, փորձ չունի և այլն, ապացուցեց, որ գոնե մինչ այս պահը, որ էլի չորս օր տևեց բլիցկրիգը, ավելի արդյունավետ պայքար ստացվեց։
Կարճ ասած՝ անցավ նաև մարտական մկրտությունը։
Ուստի վստահ եմ, որ գոնե հիմիկվանից հետո կլռեն նրանք, որ կմեղադրեն ռազմական անփորցության, բանակից չհասկանալու մեջ։
Հ.Գ. ես այս ամենից հետո հետևություն եմ անում, որ իրոք արժանի եք ղեկավարել պարոն
Աստված Պահպանի Հայաստանը և Հայ Ժողովրդին՝ սահմանի զինվորից մինչև տարեց ու մանուկ։
Իսկ առաջնորդներին իմաստություն տա երկիրը ճիշտ ղեկավարելու համաճարակի և հակառակորդի դեմ պատերազմում։
#Ես_մի_բուռն_եմ_քո_հողի_Հայաստան
Քանի որ այսօր համեմատաբար դեռ հանգիստ է իրավիճակը սահմանին մի քանի միտք. Բոլորովին վերջերս երբ ՀՀ և ԱՀ ռազմական շտաբերի…
Posted by Հովհաննես Յորդանյան on 2020 թ. հուլիսի 17, ուրբաթ