տուն Քաղաքական Միջազգային Գետերն ու առուներն ավելի շատ են ածխաթթու գազ արտանետում մթնոլորտ, քան լճերն...

Գետերն ու առուներն ավելի շատ են ածխաթթու գազ արտանետում մթնոլորտ, քան լճերն ու ջրամբարները

157
0

Gregg River 498_0073

Գետերն ու առուներն ավելի շատ ածխաթթու գազ են արտադրում, քան լճերն ու ջրավազանները միասին վերցրած: Այսպիսի եզրակացության են եկել կանադական Վաթերլոո համալսարանի գիտնականները:

Նրանք մասնավորապես պարզել են, որ ամեն տարի գետերն ու առուները մթնոլորտ են արտանետում 1,8 մլրդ տոննա ածխաթթու գազ, մինչդեռ լճերն ու ջրավազանները` 0,32 մլրդ տոննա: Սակայն նրանք նշում են, որ այս առանձնահատկությունը բնորոշ է Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդի երկրներում:

Գիտնականները նաև նշում են, որ այս օրինաչափությունը, հնարավոր է, բնորոշ է ամբողջ երկրագնդի համար, սակայն նրանք պատրաստվում են դեռ ստանալ դրա ապացույցները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here