Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում նախագահել Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրից: Այս մասին նա հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի հետ համատեղ ասուսլիսի ընթացքում:
Մարգվելաշվիլին ասել է, որ նախագահական նստավայրը կառուցվել է «ժողովրդի փողերով», և ժողովուրդն ինքը պետք է օգտագործի այդ շենքը: Նա նշել է. «Ես չեմ պատրաստվում այնտեղ աշխատել: Կարծում եմ, որ այս շենքը պետք է փոխանցվի առավել ժողովրդական որոտի և ոչ թե լինի քաղաքական իրավունքներով օժտված միայն մեկ անձի նստավայր: Կարծում եմ, ժողովրդին պետք է վերադառնա այն սեփականությունը, որը կառուցվել է ժողովրդի փողերով»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նա հայտնվել է, որ այս հարցը կքննարկվի կոալիցիայի ներսում, և միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացվի: