Վրաստանի նորընտիր նախագան Գեորգի Մագրվելաշվիլին նախագահական երդմնակալությունից հետո առաջին պաշտոնական այցով կայցելի Լիտվա: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին:
Նա հայտնել է, որ Մագրվելաշվիլին կգլխավորի վրացական պատվիրակությունը «Արևելյան գործընկերության» սամիտում, որը կկայանիա նոյեմբերի 28-29 Վիլնուսում: