տուն Տնտեսական «Գեոմայնինգ»-ը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում

«Գեոմայնինգ»-ը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում

346
0

«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հանքերևակման տարածքում: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2019-2021 թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտը, որի երկրորդ հանրային լսումները նշանակված են ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանում և նույն օրը՝ ժամը 16:00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում: Այս մասին հայտնում է ecolur.org-ն:

Նշենք, որ «Գեոմայնինգ»-ը Վարդենիսի հանքերևակման տարածքում մետաղներ որոնելու հայտ ներկայացրել էր նաև 2015 և 2017 թթ.: Այս ընկերության հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն է, որը նախկինում շահագործում էր Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Վարդենիս լեռնագագաթից հարավ, Գետիկվանք գյուղից հյուսիս-արևելք, Վարդահովիտ հյուսիս-արևելք, Եղեգնաձոր քաղաքից 40 կմ դեպի հյուսիս: Հանքերևակման տարածքը տեղակայված է 2430- 3250 մ բացարձակ բարձրությունների վրա:

Ըստ հայտի՝ ընկերությունը նախատեսում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, կապար և մոլիբդեն որոնել հանքերևակման մոտ 195 քառ. կմ (19 483.56 հա) տեղամասում՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում:

Նախատեսվում է հորատել 10-17 հորատանցք: Հորատանցքերի միջին խորությունը կկազմի կկազմի 300 մ: Աշխատանքների արդյունքում կառանձնացվի հանքերևակման հեռանկարային տեղամասը՝ հետագայում մանրակրկիտ հետախուզում կատարելու և գնահատելու նպատակով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here