Սրտային անբավարարությունը տարեկան հազարավոր մարդկանց է սպանում։ Սակայն հասարակ մի ներարկում՝ հատուկ գենով, կարող է ամեն ինչ փոխել։ SUMO-1 գենը հանգեցնում է սրտի չափերի փոքրացմանը, լավացնում է նրա աշխատանքը և ուժեղացնում արյան հոսքը, գրում է The Daily Mail-ը։
Ճիշտ է, ներարկումը հարկավոր է կատարել հենց սրտի մեջ։
Մաունթ Սինայ հոսպիտալից բժիշկ Ռոջեր Հաջարը, որը ղեկավարում է այս հետազոտությունը, հույս ունի շուտով սկսել այս մեթոդի կլինիկական փորձարկումը մարդկանց վրա։
Նախկինում բժիշկ Հաջարն արդեն օգտագործել էր SERCA2 գենը, որը, սակայն, հանգեցնում էր սրտի մեծացմանը։ Հիմա հնարավոր է՝ այս 2 թերապիան օգնեն լիովին բուժել սրտային անբավարարությունը։