Երեկ երեկոյան Էջմիածնում հնչած կրակոցների դեպքը նոր զարգացումներ է ստանում:
Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին մեքենաների վազանցի պատճառով, որի հետևանքով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին ոտքի հատվածում հրազենային վերք էր ստացել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գեներալ Մանվել Գրիգորյանի և Սերյան Սարոյանի եղբորորդիների հետ վիճաբանողն ու կրակողը եղել է Էջմիածնում շատ հայտնի Արմանը, որը Էջմիածնից քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) մտերիմներից է: Դեպքն իրականում տեղի է ունեցել վազանցի պատճառով: Գեներալ Մանվելի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, իր մեքենայով վազանց է կատարել Արմանին, որը կանգնեցրել է նրա մեքենան ու վիճաբանության է բռնվել, թե ինչ իրավունքով է իր ճանապարհը կտրում: Վիճաբանությանը միջամտել է նաև Սերյան Սարոյանի եղբորորդին։ Արմանը երկար չի հապաղել և անցել է զենքի գործադրման ու կրակոցներ արձակել, որից էլ հենց վիրավորվել է Սարոյանի եղբորորդին:
Մանրամասները՝ 1in.am-ում: