տուն Լուրեր «Գենդեր» բառի շուրջ թեժ բանավեճ ԱԺ-ում

«Գենդեր» բառի շուրջ թեժ բանավեճ ԱԺ-ում

262
0

8392

 

ԱԺ այսօրվա նիստում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձել է  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը հանրության լայն շրջանակների մոտ ընկալվում է որպես գենդերի մասին օրենք:

Հեղինե Բիշարյանը նշել է, որ օրենքում «գենդեր» բառը թյուրըմբռնման տեղիք է տվել: Նա նշել է, որ իրենք առաջարկում էին հանել գենդեր բառը, օգտագործել սեռ կամ այլ հոմանիշ բառ, բայց այս առաջարկությունները չեն ընդունվել:ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ  իր հերթին նշել է, որ իրենք համարժեք օրենքում գենդեր բառի փոխարեն օգտագործել են «կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն», որը, բնականաբար, կառավարությունը չի ընդունել, ուստի ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու ՕԵԿ-ականների հեղինակած օրենքի նախագծին:

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս առաջարկել է դեմ քվեարկել օրենքի նախագծին: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ առաջարկել է փոխել առարկություն առաջացրած ձեւակերպումը.«Թող մտնի օրակարգ, քննարկենք, միասին լուծում գտնենք»:

Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ Հեղինե Բիշարյանը համաձայնել է, որ օրենքի նախագծին դեմ քվեարկեն: Հեղինե  Բիշարյանն իր հերթին հերքեց Արզումանյանի ասածը:

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյաննˋ անդրադառնալով հիշյալ օրենքի նախագծին ասել է.«Կառավարության հետ խոսեք` կամ հանում ենք, կամ քվեարկում»:

Ի վերջո, օրենքի նախագիծը հանվեց օրակարգից:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here