տուն Քաղաքական Միջազգային Գեյթսը ֆինանսավորում է հավկիթին փոխարինողի արտադրությունը

Գեյթսը ֆինանսավորում է հավկիթին փոխարինողի արտադրությունը

204
0

242

Բիլ Գեյթսը գրանտ է շնորհել Սան Ֆրանցիսկոյում գործող մի ընկերությանը, որը զբաղվում է հավկիթին բնական փոխարինողի արտադրությամբ: Գեյթսը կարծում է, որ գիտության այս ուղղությանը շատ կարևոր է, քանի որ կենդանական ծագմամբ սնունդը շուտով շատ թանկ կլինի և շատերի համար՝ անհասանելի:

Բացի այդ, կարծիք կա, որ հավկիթի արտադրությունը էկոլոգիապես մաքուր չէ, շատ ռեսուրսներ է պահանջում, իսկ հավկիթի օգտագործումը երբեմն հանգեցնում է հիվանդությունների: Գիտնականներն ուսումնասիրում են բուսական սպիտակուցների բաղադրիչները, որոնք առավել մոտ են հավկիթի սպիտակուցին: 60 երկրներում ուսումնասիրվել է մոտ 1500 բուսատեսակ:

Բացի այդ, հավկիթին փոխարինող բաղադրիչով արդեն արտադրության է հանվել մայոնեզ, որը վաճառվում է ամերիկյան սուպերմարկետներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here