տուն Հասարակություն Առողջապահություն Գեղարքունիքում միակ վարակակրի կրկնակի թեստը բացասական է եղել․ երրորդ թեստ կարվի

Գեղարքունիքում միակ վարակակրի կրկնակի թեստը բացասական է եղել․ երրորդ թեստ կարվի

334
0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ.

Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։ Առողջ եղե’ք…»։