տուն Հասարակություն Առողջապահություն Գեղարքունիքում հաստատվել է 263 դեպք. կա 3 մահ

Գեղարքունիքում հաստատվել է 263 դեպք. կա 3 մահ

343
0

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 7 քաղաքացի:

Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը տեղեկացրել է, որ մարզում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 263 դեպք, որից առողջացել է 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր եւ Արփունք համայնքներում։