տուն Հասարակություն Առողջապահություն Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի 10 դեպք

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի 10 դեպք

481
0

Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.

Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։

Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։

Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։