տուն Հասարակություն Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել. մանրամասներ

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել. մանրամասներ

1594
0

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում Ադրբեջանի քաղաքացի է հայտնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է համայնքի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը։

«Նա 26 տարեկան է, մայրն ուկրաինացի, հայրը` ադրբեջանցի։ Ռուսերեն էլ է խոսում, ադրբեջաներեն էլ։ Մայրը թողել, փախել, գնացել է իր երկիր, հայրը երեխային հանձնել է մանկատուն, հետո հայրը մահացել է։ Մանկատանը 16 տարի ապրելուց հետո նրան ասել են` գնա, գլուխդ պահիր։ Գնացել է, այստեղ–այնտեղ չոբանություն է արել, ապրել է։ Հետո երեկ, ժամը յոթին իր ֆերմերի հետ վիճել է, ժամը 11-ին նա քնել է, սա էլ պոստի տակով շրջանցել, եկել է մինչև Ճամբարակ, այնտեղից լույսերը երևացել են, ճանապարհով եկել, հասել է Արեգունի։ Անունը չգիտեմ, բայց ազգանունը Ալիև է»,– ասաց դպրոցի տնօրենը։

Վարդանյանի խոսքով` այս պահին ԱԱԾ աշխատակիցները զրուցում են նրա հետ։

Հիշեցնենք, որ հայկական կողմում ներկա պահին 2 ադրբեջանցի է պահվում` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, որոնք ձերբակալվել են 2014 թվականին Արցախի տարածքում:

Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: