Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել են, որ գլխի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ է տեղափոխվել նույն մարզի Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ, սակայն, Հ. Հայրապետյանը մահացել է:
Հայտնաբերել են բերանքսիվայր ընկած նույն գյուղի բնակիչ, 39-ամյա Կամսար Հակոբյանի դին՝ հրազենային վնասվածքներով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում