տուն Քաղաքական Հայաստան Գեղարվեստական լրագրության Իսրայելյանական դպրոցը. Գայանե Պողոսյան

Գեղարվեստական լրագրության Իսրայելյանական դպրոցը. Գայանե Պողոսյան

421
0

 ՀՀ Պն «Հայ զինվոր» հանդեսի լրագրող, փոխգնդապետ Գայանե Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նշանավոր գրող Վրեժ Իսրայելյանի մասին.

«Այսօր մեծ մարդ ու մեծ արձակագիր Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրն է, ու ակամա սկսեցի մտածել մարդու ու պաշտոնի հարաբերության մասին: Վրեժ Իսրայելյանը ցանկացած պաշտոնը բարձրացնում, հասցնում էր իր մասնագիտական հեղինակությանն ու մարդկային ստատուսին: Քանի որ առանց պաշտոնի անուն ու փառք էր վաստակել՝ իր տաղանդով, իր մարդկային նկարագրով, իր կերպարով…. ու իրենով պատվեց, փառավորեց բոլոր պաշտոնները, որ զբաղեցրել է:

….Ես հպարտ եմ, որ անցել եմ Իսրայելյանական դպրոց՝ գեղարվեստական լրագրության, վերլուծական լրագության դպրոցը, որը ինֆորմատիվ լրագրության ծավալների մեջ եզակիներից մեկն էր հանրապետությունում: Երբ մի օր ես որոշեմ ավարտել ակտիվ լրագրության փուլը, չեմ ամաչի այն բարձր գնահատականից , որ ժամանակին ինձ տվել է Վրեժ Իսրայելյանը, և որը պարտավորեցրել է վառ ու պատվարժան հետագիծ թողնել: Ես Վրեժ Իսրայելյանի գրադարանին կնվիրեմ իմ լրագրողական գործունեությունը ամփոփող 6 գիրք, որոնք արդեն պատրաստ են տպագրության: Դա կլինի աշակերտի իմ հաշվետվությունը Ուսուցչին:
Շնորհավոր ծնունդդ, մեծ մարդ ու մեծ գրող»: