տուն Տնտեսական Գելափի «պերսպեկԾիվայով» 64%-ը կողմ է ՄՄ-ին

Գելափի «պերսպեկԾիվայով» 64%-ը կողմ է ՄՄ-ին

186
0

Aram-Navasardyan

Իրենց Gallup International-ի ներկայացուցիչ համարող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ընկերությունը, պարզվում է առանց որևէ պատվերի՝ «սեփական նախաձեռնությամբ» ու «սեփական» փողերով հարցում էր անցկացրել հոկտեմբերի 9-ից 16-ը՝ հատուկ Մաքսային միությանը վերաբերող թեմայով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց այդ ընկերության ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը:

Ինչպե՞ս են վերաբերում սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությանը հարցին՝ 36%-ը «ավելի շատ դրական», իսկ 28%-ը «լիովին դրական» պատասխան էին տվել: Նավասարդյանն ասաց, որ ապրիլին իրենք մի հարցում էլ ռուսական կողմի պատվերով էին արել, և այն ժամանակ մաքսային միությանը անդամակցելուն կողմ էր եղել հայաստանցիների 67%-ը: Այդ երեք տոկոս նվազումն էլ, Ա. Նավասարդյանը բացատրում է եվրոպամետ ուժերի «ագրեսիվ քարոզով»՝ սեպտեմբերի 3-ից հետո: Իհարկե, տեսակետը փոխածներին պարզելու և կարծիքը փոխելու մասին հարց ընկերությունը չի տվել, բայց չգիտես ինչու, Ա. Նավասարդյանը վստահ է, որ Ռուսաստանում շովինիզմի ու ռասիզմի աճը, Ադրբեջանին զենք վաճառելը, գազի գնի աճը և Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցելը չէին կարող հայաստանցիների վերաբերմունքը փոխել:  «Չեմ կարծում, որ դրանք այդքան մեծ…կարճաժամկետ պերսպեկԾիվայում ինքը կարող է ինչ-որ նեգաԾիվ լիներ, բայց հետագայում դա, չեմ կարծում, ինչ-որ մեծ ազդեցություն թողեց»:

Արդեն հասկանալի է, որ «Մարքեթինգի հայկական ասոցիացիան» իր նախաձեռնությամբ երբեք հարցում չի արել Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ: Այս վերջին հարցման ժամանակ նման հարց չեն ձևակերպել, որովհետև, ըստ Նավասարդյանի, Սերժ Սարգսյանն արդեն ասել էր, որ Հայաստանը մաքսային միություն է մտնում: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ից առաջ էլ մի քանի ամիսը մեկ (վերջին 3-4 տարիներին) հայտարարում էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին, բայց ընկերության մտքով չէր անցել այդ թեմայով «սեփական նախաձեռնությամբ» հարցում անցկացնել: Ու այս տարվա ապրիլին անցկացված հարցման ժամանակ (երբ դեռ միայն Ասոցացման նախաստորագրման մասին էր պաշտոնապես խոսվում) ևս, բնականաբար, Ասոցացման մասին հարց չի եղել: «Գիտեք ոնց, ապրիլի հետազոտությունը պատվիրվել էր եվրասիական զարգացման բանկի կողմից և հարցաթերթը մշակվել էր իրենց կողմից»,- ասաց Նավասարդյանը:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here