տուն Տնտեսական Գարնանից Երևան-եվրոպական 10 քաղաքներ էժան ավիատոմսերկարող են լինել

Գարնանից Երևան-եվրոպական 10 քաղաքներ էժան ավիատոմսերկարող են լինել

222
0

Zvartnots-1

Վրաստանի համեմատ Հայաստանից ավիափոխադրումներն ունեին չափազանց սահմանափակ աշխարհագրություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: «Օրինակ՝ Երևան-Ֆրանկֆուրտ չունենք, Երևան-Լոնդոն չունենք, որը որ մեզ կկապեր մնացած ամբողջ աշխարհի հետ»,- ասաց Ա. Խաչատրյանը: Նրա խոսքով, միջինում 60%-ով էլ թանկ էին ավիատոմսերի գները՝ համադրելի երկների համեմատ: Բաց երկնքի քաղաքականության շնորհիվ էապես կընդլայնվի Հայաստանից ավիափոխադրումների աշխարհագրությունը և միջինում մինչև 50%-ով կնվազեն ավիատոմսերի գները:

«Մենք նախատեսում ենք, որ արդեն մյուս տարի Հայաստանում գործելու է առնվազն մեկ խոշոր բյուջետային ավիաընկերություն, որն առաջարկելու է շատ մրցունակ գներ՝ Երևանը կապելով Եվրոպայի 10 քաղաքների հետ: Հիմա բանակցությունների փուլում ենք, գաղտնիությունից ելնելով շատ բան չեմ կարող հրապարակել: Հուսով եմ՝ գարնանից այդ ընկերությունը ծառայություններ կմատուցի՝ ոչ թե մրցունակ, այլ շատ մրցունակ գներով»,- հայտարարեց Ա. Խաչատրյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here