տուն Լուրեր «Գարնանային վերամիավորում» ակցիա ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ից

«Գարնանային վերամիավորում» ակցիա ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ից

106
0

logoyov (1)
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ միջազգային փոխանցումների ծառայություններից օգտվողների համար կազմակերպել է «Գարնանային վերամիավորում» ակցիա: Մինչև ապրիլի 30-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում գործող միջազգային վճարահաշվարկային փոխանցումների համակարգերով (AVERS, UniStream, MoneyGram, INTELEXPRESS, Golden Money Transfer, Anelik, Быстрая Почта, Ria Money Transfer, Sigue Money Transfer) փոխանցումներ ստացած հաճախորդներն ունեն հնարավորություն դառնալու 8 Amazon Kindle-ներից մեկի սեփականատերը:
Հաճախորդների ժամանակը խնայելու և բանկային ծառայությունների օգտագործումն ավելի հարամարվետ դարձնելու նպատակով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է cash2card պրոդուկտը: Այս անվճար ծառայության միջոցով հաճախորդներն արտերկրից ուղարկված գումարը կարող են ստանալ հաշված րոպեների ընթացքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պլաստիկ քարտին և առանց միջնորդավճարների կանխիկացնել այն Բանկի մասնաճյուղերում և բանկոմատներից` օգտվելով արտարժույթի մշտապես արտոնյալ փոխարժեքից: Այս առավելություններից բացի` cash2card ծառայությունից օգտվողները «Գարնանային վերամիավորում» ակցիայի շրջանակներում ունեն բացառիկ հնարավորություն ստանալու 3 ավիատոմսերից մեկը և մեկնելու այն երկիր, որտեղից ստացվել է գումարը: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն արդեն ավանդույթ է դարձրել նմանատիպ ակցիաների անցկացումը, որոնց հիմնական նպատակը հարազատների և սիրելիների վերամիավորումն է: