Խորվաթիայի իշխանությունները որոշում են կայացրել քաղաքացիություն շնորհել անվանի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Խորվաթիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այս քայլն ամբողջությամբ համապատասխանում է «Խորվաթիայի շահերին»: Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Կասպարովը պատրաստվում է Օպատիա հանգստավայրում բացել շախմատային ակադեմիա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Կասպարովը նաև դիմել էր Լատվիային` նույն խնդրանքով: