տուն Քաղաքական Միջազգային Գարի Կասպարովը դիմել է Լատվիայի քաղաքացիություն ստանալու համար

Գարի Կասպարովը դիմել է Լատվիայի քաղաքացիություն ստանալու համար

243
0

Garry-Kasparov

Շախմատի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը դիմել է Լատվիայի սեյմին՝ քաղաքացիություն ստանալու համար:

Delfi-ն, հղում կատարելով Սեյմի պաշտպանության, ներքին գործերի, կաշառակերության կանխարգելման հանձնաժողովի նախագահ Այնարա Լատկովսկիսային, հաղորդում է, որ Կասպարովը խնդրել է քաղաքացիություն` հաշվի առնելով նրա «մատուցած հատուկ ծառայությունները», միաժամանակ հավելելով, չի պատրաստվում հրաժարվել ռուսական քաղաքացիությունից:

Կասպարովը նամակում նշել է, որ «դեռ երիտասարդ տարիներից ինքը կապված է Լատվիայի հետ» և քաղաքացիությունը թույլ կտա իրեն «առանց սահամանափակումների զբաղվել քաղաքականությամբ` հանուն ժողովրդավարության, խաղաղության և արդարության»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here