Հայտնի շոումեն Գարիկ Խարլամովը և դերասանուհի Կրիստինա Ասմուսը հայտնել են ութ տարի տևած հարաբերություններից հետո բաժանվելու մասին․ այս լուրը ամուսինները հայտնել են ինսթագրամյան իրենց էջերում։
Աստղերի հավաստմամբ՝ նրանք շարունակելու են լավ ընկերներ մնալ, իսկ բաժանվելու մասին որոշումը կայացրել են մոտ 1 տարի առաջ։
«Կրիստինայի հետ մեր ճանապարհը չի ավարտվում, այլ մեկ այլ փուլ է մտնում, որտեղ, հույս ունեմ, միշտ հարգանքի ու ընկերության համար տեղ կլինի։ Այո՛, մենք բաժանվում ենք, սակայն, անկասկած, մեր հրաշալի դստեր համար շարունակում ենք սիրող ծնողներ մնալ»,- գրել է Խարլամովը։