Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 22-ին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այդ հարցերը բավական նուրբ են։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական և միջազգային համատեքստում փորձեր են արվում նորից գրել պատմությունը, վերաորակավորել այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել էր Գարեգին Նժդեհին վերաբերող հարցին։