Այսօր Կոմիտաս վարդապետի շիրիմին այցելության ավարտին լրագրողների հետ զրույցում Ն․Ս․Օ․ Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձավ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկաների ցանկից հանելու մասին խոսակցություններին:
Կաթողիկոսը նշեց, որ իրենց առջեւ նման հարց չի դրված:
«Մենք կարծում ենք, որ Հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում: Պարզապես համատեղ մենք մեր հանդիպումների ընթացքում անդրադարձ ենք կատարել, որ պետք է բարեփոխվի դասագիրքը բովանդակային առումով»,- ասաց նա: