Գավառ-Սևան ավտոճանապարհի տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

    128
    0

    Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Հ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվելով հայտնվել դաշտում։

    Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here