տուն Քաղաքական Հայաստան Գավառում տեղի ունեցած միջադեպի վիրավորներին տեղափոխել են Երևան. պարզաբանում

Գավառում տեղի ունեցած միջադեպի վիրավորներին տեղափոխել են Երևան. պարզաբանում

342
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին, ժամը 17։40-ի սահմաններում, Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու համար Araratnews.am լրատվականը կապ հաստատեց Գավառի բժշկական կենտրոնի հետ:

Ընդունարանի աշխատակիցը մեզ հայտնեց, որ վիրավորներին տեղափոխել են Երևան: Վերջիններիս գտնվելու մասին հստակ տեղեկություն չհայտնեցին:

Հայկ Մագոյան