տուն Հասարակություն Իրավական Գավառի դեպքերի հետքով. նոր ոստիկանապետը՝ Գեղարքունիքում

Գավառի դեպքերի հետքով. նոր ոստիկանապետը՝ Գեղարքունիքում

362
0

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը նոր պետ ունի:

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Աշտարակի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Գեղարքունիքի ոստիկանապետ:

Տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո Գեղարքունիքի ոստիկանապետ, գնդապետ Գեւորգ Հակոբյանն ազատվել էր զբաղցրած պաշտոնից: