Սոնա Ագապի Մարգարյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Հենց նոր զանգ ստացա Գառնի գյուղից: Ասում է Գառնիի տաճարի տարածքում՝ հենց հուշարձանների կողքին սրճարանի շինարարություն է իրականացվում ոմն Վովա Պողոսյանի կողմից: Գյուղապետը մերժել է շինարարության նախագիծը, բայց չեն կարողանում շինարարությունը կանգնեցնել: Գյուղում ընդհանրապես վախի ու ահաբեկչության մտնոլորտ է տիրում ու գյուղացիք վախեցած են որևէ հետևողական քայլ նախաձեռնելուց: Ակնկալում են աջակցություն ակտիվիստների ու լրագրողների կողմից:
Ժող ջան հասկանում եմ, ավելի օրհասական խնդիրներ ունենք, բայց տարածեք հայտարարությունս գոնե լրատվամիջոցներին իմաց տանք հելնեն գնան»: