տուն Հասարակություն Առողջապահություն Գանձաքար գյուղում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիեր․  Shamshyan.com

Գանձաքար գյուղում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիեր․  Shamshyan.com

375
0

Տավուշի մարզում, դեկտեմբերի 15-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի:

Այս մասին հայտնում է Shamshyan.comը:Ոստիկաններն  ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի եւ 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետեւանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում