տուն Սպորտ Գանայի ֆուտբոլիստները սպառնացել են չմասնակցել Պորտուգալիայի հետ որոշիչ խաղին

Գանայի ֆուտբոլիստները սպառնացել են չմասնակցել Պորտուգալիայի հետ որոշիչ խաղին

102
0

tumblr_n7nbaiCeH61t0ub54o1_1280

Գանայի հավաքականի ֆուտբոլիստները սպառնացել էին դուրս չգալ Պորտուգալիայի հետ վերջին խաղին։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Բանն այն է, որ ֆուտբոլիստները Գանայի ֆեդերացիայից պահանջել էին երեք միլիոն դոլար մրցանակային գումար։

Գանայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում ասվում է, որ նման միջադեպ եղել է, և ֆեդերացիան կփորձի այդ հարցը լուծել մինչև պորտուգալացիների հետ որոշիչ հանդիպումը։ Գանան միայն տեսական հնարավորություններ ունի դուրս գալու քառորդ եզրափակիչ։ Դրա համար անհրաժեշտ է մեծ հաշվով հաղթել Պորտուգալիային և ակնկալել, որ ամերիկացիները մեծ հաշվով կպարտվեն Գերմանիային։