տուն Քաղաքական Միջազգային Գայլամարդը ահաբեկում է բրազիլական քաղաքի բնակիչներին (տեսանյութ)

Գայլամարդը ահաբեկում է բրազիլական քաղաքի բնակիչներին (տեսանյութ)

169
0

o_898486

Բրազիլական Սան Գոնսալո դե Կամպոս քաղաքում, որը գտնվում է Բայա նահանգում, հայտնվել է գայլամարդ: Համենայնդեպս, այդպես են կարծում տեղի բնակիչները, որոնք կարողացել են նրան նկարահանել տեսախցիկով: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Բրազիլացիներից մեկն էլ դեմ առ դեմ հանդիպել է նրա հետ` գայլամարդը փորձել է հարձակվել նրա վրա: Սկզբում ոստիկանությունում չեն հավատացել այս տեղեկություններին, սակայն նրանք շատ են զարմացել, երբ գայլամարդի մասին տեղեկությունները շատացել են: Վերոնշյալ տեսանյութում կարելի է նկատել գայլի դեմքով կապիկի:

Նրան բռնելու և հնարավոր զոհերից և վիրավորներից խուսափելու համար քաղաքում հայտարարվել է պարետային ժամ: