տուն Աշխարհ Գաղտնի ամուսնություն թագավորական ընտանիքում

Գաղտնի ամուսնություն թագավորական ընտանիքում

613
0

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսը, որն ավելի վաղ ստիպված էր հարսանիքը հետաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով, այսօր գաղտնի ամուսնացել է։

31-ամյա Բեատրիսն ու նրա 37-ամյա ընտրյալը՝ Էդուարդո Մապելի Մոցին, որոնք ի սկզբանե ծրագրում էին ամուսնանալ մայիսի 29-ին Լոնդոնում, լրատվամիջոցների տեղեկությամբ՝ պսակադրվել են Royal Lodge առանձնատան մոտակայքում գտնվող մատուռում, ուր ապրում են հարսնացուի ամուսնալուծված ծնողները՝ Յորքի դուքսը, արքայազն Էնդրյուն եւ Սարա Ֆերգյուսոնը։

Ընտանեկան արարողությանը ներկա են եղել Եղիսաբեթ Երկրորդն ու արքայազն Ֆիլիպը, զույգը աստղային ընկերներ Էլի Գոլդինգն ու Ջեյմս Բլանթը։