ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը մեկ ամսվա ընթացքում գաղտնալսել է 60 մլն հեռախոսազանգ Իսպանիայում։ Այս մասին գրում է իսպանական El Mundo-ն՝ հղում կատարելով ամերիկացի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված գաղտնի հերթական փաստաթղթին։
Թերթը կարծիք է հայտնել, որ հիմա էլ կսրվեն Իսպանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, ինչպես դա տեղի ունեցավ, մասնավորապես, Ֆրանսիայի և Գերմանիայի դեպքում։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ն, հնարավոր է, գաղտնալսել է Ֆրանսիայի քաղաքացիների մոտ 70 մլն հեռախոսազանգ, ինչպես նաև լրտեսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։