Աժ-ում խորհրդարանական կուսակցությունները պատասխանում են լրատվամիջոցների հարցերին:
Հիմնական քննարկվող թեման երեկ խորհրդարան բերված հեռախոսային խոսակցությունների սահմանափակումների նախագիծն էր`կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման ուղղությամբ:
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն ասացին, որ իրենք նախագծին դեմ են քվեարկելու անգամ երկրորդ ընթերցմանը: Ընդդիմադիր գործիչները կարծում են, որ նախագիծը մարդու իրավունքների ոտնահարման ռիսկեր ունի:
Իշխանական թիմից Բաբկեն Թունյանը լրագրողի հարցին ի պատասխան ներկայացրեց, որ այստեղ գաղտնալսումը բացառվում է: Այսպես թե այնպես՝ օպերատորները հետևում են զանգերի ընթացակարգին: Եվ ստացվում է այնպես, որ այդ գործառույթը ժամանակավորապես պետությունը վերցնում է իր վերահսկողության տակ:
Հայկ Մագոյան