«Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» դահլիճում կազմակերպում է «Արտագաղթի հոգեբանությունը. գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» գիտաժողովը: Գիտաժողովի մուտքն ազատ է:
Կազմակերպչի ներկայացմամբ, գիտաժողովի ընթացքում կներկայացվեն միգրացիոն հոսանքների առաջացման դրդապատճառների գիտական ուսումնասիրությունները, ինչպես նաև առկա տենդենցների պահպանման հնարավոր հետևանքները: Նախատեսվում է կատարել հասարակության սեգմենտների իրավիճակային վերլուծություն և հստակեցնել արտագաղթի պատճառներն ու իշխող կարծրատիպերը, ինչպես նաև արտագաղթից ունեցած ուռճացված սպասումների և անհատական հոգեբանության կապը: Ակնկալվում է նաև հստակեցնել հիմնախնդրի լուծման մեջ ոչ պետական սեկտորի դերակատարումը և նպատակները:
Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ, Հայաստանի առաջատար գիտավերլուծական կենտրոններից, ինչպես նաև հրավիրյալ մասնագետներ արտերկրից: Մասնակիցների ցանկը ներառում է հասարակական գիտությունների գրեթե ողջ սպեկտրը: Ելույթներով հանդես կգան նաև ոլորտի պետական քաղաքականության պատասխանատուները: Գիտաժողովի հյուրերի ցանկում ընգրկված են արտագաղթի դեմ պայքարի բոլոր շահառու կողմերի ներկայացուցիչները պետական, հասարակական, գիտական և մասնավոր սեկտորից:
Գիտաժողովի կազմակերպվում է ԱրմԷկոնոմԲանկ–ի և InLobby ընկերության ֆինանսական աջակցությամբ: