Բրիտանացի դերասանուհի, «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի գլխավոր հերոսուհի Էմիլիա Կլարկը պատմել է, որ իրեն ստիպել են մերկանալ տեսախցիկի առջև: Այս մասին գրում է Корреспондент.net-ը:
Էմիլիա Կլարկը հայտնել է, որ հեռուստանախագծերից մեկում իրեն ստիպել են նկարահանման մասնակցել մերկ վիճակում: Մինչդեռ այդ պայմանը դերասանուհու հետ նախապես չի քննարկվել:
Կլարկի խոսքերով՝ հետագա համագործակցությունից ինքը հրաժարվել է, ինչը հանգեցրել է տվյալ նախագծի պրոդյուսերների բարկությանը: Նրանք հայտարարել էին, որ այդ քայլով դերասանուհին կհիասթափեցնի «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին, սակայն դերասանուհին հաստատակամություն է դրսևորել:
Նա հիշել է նաև հանրահայտ սերիալի այն տեսարանը, որում մերկ է նկարահանվել: Էմիլիան նշել է, որ նույնիսկ լաց է եղել զուգարանում: Նրան հանգստացրել է իր գործընկեր Ջեյսոն Մոմոան, որը մարմանվորում էր Դրոգոյի կերպարը:
Նշենք, որ Էմիլիա Կլարկը մարմնավորել է Դեյեներիս Թարգարենի կերպարը «Գահերի խաղը» սերիալի բոլոր 8 եթերաշրջաններում: