«Գահերի խաղեր» հանրահայտ սերիալը, որը վերջին տարիներին ամենադիտվողն է համացանցում և հեռարձակվում է HBO հեռուստաալիքով, հերթական ռեկորդն է սահմանել դիտումների քանակով: Այս մասին հաղորդում է THR-ը:
Կիրակի օրը չորրորդ եթերաշրջանի չորրորդ մասը HBO-ում դիտել է 6,9 մլն հեռուստադիտող: Նախորդ ռեկորդը սահմանվել էր կրկին այս տարի` առաջին սերիայի ժամանակ: Այն ժամանակ դիտումների թիվը հասել էր 6,6 մլն-ի, իսկ HBO-ն լուրջ խնդիրներ է ունեցել հեռարձակման հետ: