տուն Լուրեր Գալուստ Սահակյանն օրենք է կոպտորեն խախտել. Զուրաբյան

Գալուստ Սահակյանն օրենք է կոպտորեն խախտել. Զուրաբյան

122
0

ANC (HAK) Coordinator, MP Levon Zurabyan gives a press conference

Լևոն Զուրաբյանն օգտվելով փոխոստիկանապետին հարց տալու հնարավորությունից, սկզբում դիմեց ԱԺ նախագահին:

Լևոն Զուրաբյան-Պարոն Սահակյան, դուք թույլ էք տվել ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում:

Գալուստ Սահակյան-Դուք պիտի հարց տաք բանախոսին։

Լևոն Զուրաբյան— Քսան րոպե ընդմիջումից հետո պետք է հարցը քվեարկության դրվեր: Դուք կոպտորեն խախտեցիք կանոնակարգը:

-Իսկ հիմա անդրադառնամ պարոն Օսիկյանին: Ես վստահ եմ, եթե լավ մենեջմենթ եք իրականացրել, պիտի որ լավ բազա ունենաք, թե ինչ իրավախախտումներ են եղել: Ու ես կուզեի հասկանալ, թե մեկ տարվա ընթացքում արված խախտումները կարո՞ղ եք գնահատել՝ հավաքական գումարն ինչ տարբերություն կտար ձեր նոր հաշվարկած պատժաչափերով: Երկրորդը, խնդիրը կապված է նրա հետ, որ մարդիկ աշխատավարձի հետ անհամեմատ տուգանքներ են ստանում: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ էս ձեր առաջարկած միջոցները ինչքանո՞վ կկրճատեն եղած բեռը:

Արթուր Օսիկյան-Պրակտիկան ցույց տվեց, որ արագաչափերը տեղադրելուց հետո առաջին տարում Լենինգրադյան Բագրատունյաց-ում ունեցել ենք 11.000 իրավախախտում, հաջորդ տարումˋ 3000-ի մոտ: Սա լավ է, որ մենք ունեցել ենք արդյունք: Կառավարության նպատակը ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ օրինական դաշտ բերելը: Ծախսերի մասով սա բեռ չէ քաղաքացիների համար: Գոնե այն քաղաքացիների համար, ովքեր նորմալ տրանսպորտային միջոցներով են փոխադրվում: Ինչ վերաբերում է ձեր ասած բեռին՝ եթե մարդը տրանսպորտային միջոց է վարում, հնարավոր է որոշակի իրավախախտում կատարի:

Լևոն Զուրաբյան— Դուք ուղղակի չունեք բազա, եթե ունենայիք, նոր չափանիշներով շատ հեշտ կհաշվեիք: Սա էր կարևոր, որ մենք հասկանայինք՝ բեռն իջնո՞ւմ է, թե՞ բարձրանում: