Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղետի գոտու խնդիրներին:
ԱԺ-ում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ունեցած իր ելույթում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հաջորդ տարվա բյուջեն հեղափոխական է նաև աղետի գոտու առումով, քանի որ գալիք տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է տրամադրվելու՝ 3 միլիարդ դրամի չափով:
«Աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի ուրիշ տրամաբանությամբ։ Պետք խոսենք աղետի գոտում զարգացման երկարատև ռազմավարություններ իրագործելու մասին»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Իբրև ասվածի վկայություն, վարչապետը կարևորել է Գյումրին տնակներից ազատելու մտադրությունը: