տուն ժամանց Գալինա Բորիսովնան հոսպիտալացվել է

Գալինա Բորիսովնան հոսպիտալացվել է

259
0

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը շտապ հոսպիտալացվել է թոքերի բորբոքմամբ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվական ծառայությունները՝ հղում անելով  թատրոնի տնօրեն Իգոր Պավլովին։

«Գալինա Բորիսովնան հոսպիտալացվել է, նա Բոտկինի հիվանդանոցում է»,- ասել է տնօրենը։

Նշենք, որ 1972 թվականին Վոլչեկը դարձավ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1989-ից նրա գեղարվեստական ղեկավարն է։

Գալինա Վոլչեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է։ Ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում։ Նրա հայրը հայտնի ռեժիսոր եւ կինոօպերատոր Բորիս Վոլչեկն է (1905-1974)։ 1955 թվականին Գալինա Վոլչեկն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան։

Նա հանդես է եկել բազմաթիվ դերերում, այդ թվում՝ «Դոն Քիշոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Արքա Լիր», «Աշնանային մարաթոն», «Ունիկում» եւ այլ ֆիլմերում։