տուն Սպորտ Գալիանին պատրաստ է Բալոտելիին փոխարինել Մեսսիով կամ Նեյմարով

Գալիանին պատրաստ է Բալոտելիին փոխարինել Մեսսիով կամ Նեյմարով

131
0

ADRIANO GALLIANI  PH-RICH

Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին իրեն բնորոշ ոճով կատակել է այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք թիմի առաջատար Մարիո Բալոտելին կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ: Հիշեցնենք, որ երեկ կայացել է Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի «Միլան»-«Բարսելոնա» հանդիպումը (1:1), որից հետո Բալոտելին մոտ 15 րոպե անցկացրել է «Բարսելոնայի»հանդերձարանում:

«Եկե՛ք փոխանակում կատարենք: «Բարսան» ունի երկու լավ խաղացող: Կարծում եմ, մենք գոհ կլինենք, եթե ընտրենք նրանցից մեկին` Մեսսիին կամ Նեյմարին: Մինո Ռայոլան (Բալոտելիի գործակալը — խմբ.) խորամանկ աղվես է: Չգիտեմ, թե նա ինչ կարող է հորինել, սակայն Բալոտելին դեռ 4 տարվա պայմանագիր ունի մեզ հետ»,- ասել է Գալիանին: Այս մասին հաղորդում է AS-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here