տուն Սպորտ Գալիանին Միլանից կարող է տեղափոխվել չինական Գունաչժոու Էվըրգրանդ

Գալիանին Միլանից կարող է տեղափոխվել չինական Գունաչժոու Էվըրգրանդ

123
0

galiani-04324

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Ադրիանո Գալիանին հրավեր է ստացել ղեկավարելու չինական «Գունաչժոու Էվըրգրանդ» ակումբը։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։

Ըստ նույն աղբյուրի՝ իտալացի ֆուտբոլային գործի անվանի մասնագետին չինական ակումբ հրավիրելու գաղափարը նրա հայրենակից, չինական թիմի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպիին է։ Ապրիլի 16-ին «Միլանի» տնօրենների խորհուրդը քննարկելու է այս հարցը։

«Միլանի» անհաջողություններից հետո Բեռլուսկոնի ընտանիքը, որին պատկանում է իտալական ակումբը, ավելի հաճախ է հայտարարում Գալիանիի հնարավոր պաշտոնանկության մասին։