տուն Սպորտ Գալիանին հերքել է Զեեդորֆին գլխավոր մարզիչ նշանակելու լուրերը

Գալիանին հերքել է Զեեդորֆին գլխավոր մարզիչ նշանակելու լուրերը

170
0

ggggg

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է այն տեղեկությունը, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆը գլխավորելու է «ռոսոներիներին»: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

«Զեեդորֆի հետ բանակցություններ չեն ընթանում: Մեր մարզիչն Ալեգրին է: Մենք հիմա միայն մտածում ենք ընթացիկ մրցաշրջանի և արդյունքների մասին»,- ասել է Գալիանին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Sky Sport Italia-ն հաղորդել էր, որ ներկայումս բրազիլական «Բոտաֆոգայում» հանդես եկող Զեեդորֆը հաջրոդ ամռանը կդառնա «Միլանի» գլխավոր մարզիչ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here