տուն Քաղաքական Հայաստան Գազ չի լինի

Գազ չի լինի

328
0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Ինչպես նաև պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին` ժամը 10։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան 1-ին նրբանցքի, Ռիգայի- Ն. Զարյան- Հր. Քոչար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: