Araratnews.am-ը երեկ գրել է, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիայում» ստուգումն ավարտվել է. արձանագրվել է 3 միլիարդ լրացուցիչ գանձման գումար: Ի պատասխան մեր հրապարակման ընկերությունը պարզաբանում է. «Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ ըստ DataLex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկատվության՝ ՀՀ վարչական դատարանի կողմից 26.02.2020թ. կայացված որոշմամբ վարույթ է ընդունվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայցադիմումն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության 09.01.2020թ. թիվ 3001159 ստուգման ակտը մասնակիորեն՝ ավելացված արժեքի հարկին վերաբերող 4-րդ և 5-րդ կետերի մասով վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին»:
Այսինքն՝ ընկերությունը դատական հայց է ներկայացրել ՊԵԿ-ի դեմ եւ վիճարկում է ավելացված արժեքի հարկին վերաբերող կետերը:
«Դատալեքսից» Araratnews.am-ը տեղեկացավ, որ դատական առաջին նիստը կլինի 2020 թ-ի ապրիլի 23-ին դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ:
Սոնա Դավթյան