տուն Լուրեր Գազպրոմը կարող է Հայռուսգազարդը վաճառել Ադրբեջանին.Զարուհի Փոստանջյան

Գազպրոմը կարող է Հայռուսգազարդը վաճառել Ադրբեջանին.Զարուհի Փոստանջյան

336
0

Zaruhi_Postanjyan

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթի ժամանակ նախարարին հարցրել է, եթե ՌԴ-ն որոշի, որ իր բաժնետոմսերը վաճառելու է Թուրքիային և Ադրբեջանին, Հայաստանն ի՞նչ լծակներ ունի՝ կանխելու նման դեպքերը:

Այս հարցին ի պատասխան` Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ համաձայնագրում շատ պարզ նշված է, թե ում իրավունք ունեն վաճառելու բաժնետոմսերը: Ռուսական Գազպրոմ ընկերությունն, ըստ նախարարի, կարող է բաժնետոմսերը վաճառել միայն իրեն փոխկապակցված ընկերություններին, այն էլ միայն բաժնետոմսերի 49 տոկոսը և միայն Հայաստանի համաձայնությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here